ԱԺ նիստում ձայների 65 կողմ և 3 կողմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց Արայիկ Թունյանը: ՍԴ անդամի պաշտոնը թափուր էր մնացել Վալերի Պողոսյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո:
Արայիկ Թունյանը նախկինում ղեկավարում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը, նրա թեկնածությունը ՍԴ-ի անդամի պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: